Իլհամը հայտնել է Լաչինի միջանցքում իր կազմակերպած խեղկատակության նպատակը. ազերին խոստանում է արցախցիներին պայծառ ապագա, եթե վերջիններս կտրեն իրենց կապը Հայաստանի հետ ու դառնան ասենք ուդի: Իսկ որպեսզի արցախցիները հասկանան, թե որքան վատ է Երևանի հետ ասոցացվելը, նրանց թուրքը որոշել է սովամահ անել՝ իրագործելով ցեղասպանական ակտ:
Նիկոլի համար, իհարկե, Իլհամի առաջարկությունը լիովին ընունելի է. արցախահայերին կսարքի ադրբեջանաբնակ ուդիներ ու գլուխը կազատի, իսկ Արցախ ուղարկվող փողերն էլ, որոնց մասին ՔՊ-ականները շատ են սիրում բարձրաձայնել, ասենք պարգևավճարների տեսքով կկոխի իր ու իր նմանների գրպանը՝ կյանքի հաճույքներից հարկատուներիս հաշվին մաքսիմալ օգտվելու. բա է՛լ ինչի՞ համար է իշխանությունը:
Մինչդեռ Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ցույց է տվել, որ շարքային ցեղասպան է, որ Արցախն իրեն պետք է առանց հայերի նույնիսկ այն դեպքում, եթե Արցախի հայերը թլպատվեն էլ՝մի բան,որ կարող էր լուրջ կռվան դառնալ հայկական դիվանագիտության ձեռքին, եթե ԱԳ նախարար չլիներ Միրզոև Արաբատը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1436
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



