Ադրբեջանը հստակ է հայտարարել, որ կա՛մ Արցախն վերաինտեգրվելու է ու դառնա լիարժեք ադրբեջանական սուբյեկտ, կա՛մ արցախցիները պետք է պարաստ լինեն սեփական արյամբ վճարել Բաքվին դույզն ինչ հակառակվելու համար: Այսինքն՝ Ադրբեջանը կոնկրետ ուլտիմատում է ներկայացրել լքված Ստեփանակերտի առաջ՝ իր պլանների մասին հստակորեն հայտարարելով:
Ողջունելով Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Նիկոլը, ըստ էության, առաջ է տանում ադրբեջանական օրակարգը, քանի որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այդ բանակցություններն ընդամենը միջոց են՝ ի ցույց դնելու արցախցիների խաղաղասիրությունը և ավելորդ անգամ բացահայտելու Ալիևի իրական դեմքը, ապա չարաչար սխալվում է. միջազգային հանրությունը կոնկրետ այսօր կանգնած է Ադրբեջանի կողքին՝ սատարաելով Ադրբեջանին Արցախի ռեինտեգրացիայի թուրքական օրակարգը և «երկխոսություն» կոչվող ֆարսը համարելով այդ նույն օրակարգին ծառայող գործիք,այլ ոչ թե ասենք որպես միջոց՝ ընդգծելու Ստեփանակերտի սուբյեկտայնությունը:
Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը: Հայաստանը նախ պետք է դադարի ջայլամի կեցվածք ընդունելուց ու Արցախին լիարժեքորեն տիրություն անի, այլ ոչ թե Արցախի հիմնահարցը փաստացի հռչակվի՝ Ադրբեջանի ներքին խնդիր: Ավելին՝ եթե բոլորի համար ակնհայտ է, թե ինչին է ուղղված երկխոսությունը, որն է լինելու այդ պրոցեսի վերջնարդյունքը, հարկավոր է կոշտ կեցվածք դրսևորել ու կուլ չգնալ թուրքերի խաղերին.ինչ-որ կերպ պետք է ատամ ցույց տալ Ալիևին, այլ ոչ թե լվանալ նրա ոտքերն ու խմել ջուրը, ինչպես դա անում է նույն Նիկոլը: Երկխոսությունն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե շանս լինի, որ դրա արդյունքում կամրապնդվի Արցախի անվտանգությունը, կամ չեն անտեսվի հայ ժողովրդի կարմիր գծերը, իսկ հայտնի է, որ նման բան տեղի չի ունենա երբեք, քանի դեռ ՀՀ-ում իշխանության է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի հլու սպասարկու ՔՊ-ական Նիկոլը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1434
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



