Ի՞նչ պատգամ էր տվել Վարդապետյան Աննային հայրը, որն անմեղ աղջկան հրեշ սարքեց

Վարդապետյան Աննան է կիսվել իր հույզերով ու արժեքներով Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին ունեցած իր ելույթում անձնական կյանքից պատմելով որոշ դրվագներ: Հայտարարելով, որ իր իդեալը խելացի կինն է՝ Վարդապետյան Աննան, մասնավորապես, ասել է.«Իմ ընտրությունը ես կատարել եմ 14 տարեկանում, երբ մի օր ուղեղս ծակեց շատ ցավոտ մի միտք, որ ես ազատ չեմ: Ազատ չեմ բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին ինձ մեծանալուն զուգընթաց…: «Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական արարքների ու դրանց հետևանքների նկատմամբ», – սա էր հորս հստակ պատասխանը՝ ազատության վերաբերյալ իմ պահանջներին»:

Վարդապետյան Աննան ակնհայտորեն սխալ է հասկացել սեփական հոր խոսքերը, քանի որ եթե թափանցեր դրանց իրական իմաստի մեջ ու ըմբռներ խորհուրդը, այսօր Նիկոլի անձնական օգտագործման «թաշկինակը» չէր լինի: Խնդիրն այն է, որ չնայած Աննայի անձնական շահի տեսանկյունից նրա այսօրվա դիրքը գուցե իր կարիերայի գագաթն է, բայց փաստը, որ այս աղջնակի աշխատանքային գործունեության հետևանքով վարի է գնում մի ողջ երկիր, մի ամբողջ ժողովուրդ, փաստում է վերևում ասվածը: Ի դեպ՝ միայն Վարդապետյան Աննան չէ, որ խնդիր ունի պատասխանատվության հետ. նման պրոբլեմով տառապում են անխտիր բոլոր ՔՊ-ականները և առաջին հերթին՝ Նիկոլը, ինչի ապացույցը Հայաստանի այսօրվա վիճակն է:

Մյուս կողմից՝ առանձին հարց է այն, թե արդյոք Աննան կարողացե՞լ է վերջապես ազատվել բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին իրեն մեծանալուն զուգընթաց: Ի՞նչ կարծրատիպերի մասին է խոսել Աննան՝ նկատի ունենալով ՔՊ-ի արժեքային համակարգին բնորոշ լղոզվածությունը:

ՔՊ-ից ավելի կարծրատիպապաշտ քաղաքական ուժ երբեք գոյություն չի ունեցել: Սրանք ջարդում են ավանդական հայկական պատկերացումներն ու փոխարենը ներմուծում թուրքական կարծրատիպերը՝ ծաղրելով լուսավորը, ազգայինն ու բարոյականը: Այս առումով Վարդապետան Աննան տիպիկ նիկոլական է՝ աշխարհին բացառապես սեփական շահերի դիտանկյունից նայող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել