Վերջերս սոցիալական հարթակներում նկատվում է որոշակի բոյկոտի ալիք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության արտադրանքի նկատմամբ։ Այս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը մասնակցում է Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» կրթական արշավին՝ որպես բանախոս։
Վերջերս «Իմ քայլը» հիմնադրամը Ֆեյսբուքյան էջում գրառում էր հայտնվել այն մասին, որ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է՝ նույն ձևաչափով, բայց նոր մտքերով ու նոր բանախոսներով։ Նշվել էր, որ 2025 թվականի հունիսի 4-ին կայանալիք միջոցառմանը բանախոսությամբ հանդես են գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանն ու Երևանի Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը։

Լուսինե Երեմյանը նաև հանդիսանում է «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանի քույրը, և որոշ օգտատերեր կապ են տեսել նրա մասնագիտական գործունեության և հանրային նախաձեռնությանը մասնակցության միջև։ Սոցիալական հարթակներում մի շարք օգտատերեր քննադատաբար են արձագանքել այս լուրին՝ նշելով իրենց դժգոհությունը և կոչ անելով չսատարել «Երեմյան» ապրանքանիշին։
Օրինակ, օգտատերերից Արմինե Հովհաննիսյանը գրում է, որ 4 տարվա լոյալ հաճախորդ լինելուց հետո հրաժեշտ է տալիս Երեմյանի մթերքներին։ «Հա, ես շատ քաղաքականացված սպառող եմ»,-հավելում է նա։

 

Հիշեցնենք, որ վերջրես «Իմ քայլը» հիմնադրամը Ֆեյսբուքյան էջում գրառում էր հայտնվել այն մասին, որ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է՝ նույն ձևաչափով, բայց նոր մտքերով ու նոր բանախոսներով։ Նշվել էր, որ 2025 թվականի հունիսի 4-ին կայանալիք միջոցառմանը բանախոսությամբ հանդես են գալու Նիկոլ Փաշինյանը, Լուսինե Երեմյանն ու Արա Խզմալյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել