Tert.am-ը գրում է.
Բազմամիլիոնանոց Բանգկոկի քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են անում գոնե մեկ օրով հրաժարվել անձնական տրանսպորտային միջոցներից. սեպտեմբերի 22-ը հայտարարվել է Առանց մեքենայի օր, գրում է ИТАР-ТАСС-ը։
Կազմակերպիչները հույս ունեն, որ ակցիան պետք է թույլ տա բնակիչներին մեկ օրվա ընթացքում «ազատ շնչել»։ Տրանսպորտի վարչության տվյալներով՝ Թաիլանդի մայրաքաղաքի փողոցներում այժմ երթևեկում է մոտ 8 մլն ավտոմեքենա։
Առանց մեքենայի օրվա կարգախոսը կդառնա «Զիջի՛ր ճանապարհը» արտահայտությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/05/bangkok/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել