Կարեն Ավագյան. «Միգուցե ԲՀԿ-ում ինֆորմացիոն հոսքերի գծով խնդիրնե՞ր կան»Aravot.am-ը գրում է.

«Նման հայտարարությունն ինձ մոտ զարմանք է առաջացնում: Կամ միգուցե ԲՀԿ-ում ինֆորմացիոն հոսքերի գծով խնդիրնե՞ր կան»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական որոշ գործիչների կողմից հնչող այն կարծիքներին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու մասին միանձնյա որոշում է կայացրել, այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը այսպիսի կարծիք էր հայտնել. «Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի, հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել