Կյանքում, նույնիսկ ամենադառը իրականության պայմաններում, նույն բանի համար մեկ անգամից ավել չեն վճարում, հատկապես հաղթողները։ Առավել ևս չեն վճարում ավելի թանկ, քան ամենաբարձր գինն է։ Իսկ ամենաբարձր գինը մեր հայրենակիցների տված կյանքերն էին։ Այսպիսի պարադոքսային իրականությունը դեմ են տվել ու անունն էլ դրել «ապահո՞վ Հայաստան»։
Ես վստահ էի հակառակում, ոնց որ գրված է ՀՀ անվտանգության հայեցակարգում սևը սպիտակի վրա, սակայն պնդում էին ոչ էլ հակառակի հակառակը, այլ լրիվ «այլընտրանք», որը մեր իրականությունում տեսել ենք նաև ԱԺ ընտրություններին ու նաև սովորել հակազդել։ Ու ասում էին, թե «և-և» տարբերակ կա, որը հիմնավորված անտրամաբանական էր ու է։
Հիմա ի՞նչ, շարունակելո՞ւ ենք մեջքներս կոր ու աչքերնես շիլ-խոժոռած երանի տալ «ռսի օրհնված ոտին» շարունակ, որից շարունակ վազում են մեր քաղաքացիներն ու հայրենակիցները արտասահմաններում բարիք ստեղծելու այլ ազգերի ու պետությունների համար, թե՞ վեր ենք կենալու ու պնդելու ենք մերը։ Մերը, որ կյանքեր տարավ, որի հիման վրա ստեղծեցինք հայկական երկու պետություններ, բանակ ու դրամ, որ կոչվեցին հանրապետություններ՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություններ։
Ու տո, հլը մի՛ րոպե. բա մե՞նք՝ երիտասարդներս, բա մե՛ր... Մեր սերունդնե՞րը, բա նրանցից հետո եկողնե՞րը... Թե՞ դա էլ պետք է թելադրեն մեզ կամ թե մեզ դեռ «տանձիդ չդնես», բայց թողնենք, որ մեզանից հետո եկողներին էլ մատաղ անե՞ն իրենց շահուփողի համար։
Ու հո՛պ. ոչ թե սիրուն չի, այլ ճիշտ չի։ Ու հենց այդպես՝ ճիշտ չի՛։ Բա հենց դրա համար էլ մտածում ենք, որ այս ծուղակապատ կենցաղավարությունից, որի անունը կրկին ասելու եմ` ծանրագույն եվրոսկեպտիզմ ու ստրկամտություն է, ինչով տառապում է այս պետության դեռևս իշխող վերնախավը, նրան ծառայած այլընտրանքն ու որոշ քաղաքացիական, երբեմն էլ հնամենի սովետից ու նաև ՀՀՇ-ից մնացած մազոխիստներ, ու ինչը վարակվել է ռուսական հատուկ ծառայություններից, պետք է բուժել։
Հ.Գ. Դե պարոննե՛ր, ականջ արեք ֆեյսբուքյան ուղղանկյուն եռանկյունու վերաբերյալ թեորեմներին, որովհետև դրանք են բանալիները մեր ելքուդռան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել