Սյամոն առյուծի կա՞թ է խմել…Փաստորեն՝ մինչ կայծակնային արագությամբ տարածվում են Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու Արցախին ներկայացված վերջնագրի ֆոնին, որի մասին, խոսել էր Արցածի նախագահը, Սյամոն է «աքլորանում»՝ առնվազը բանավոր մակարդակում ձեռնոց նետելով Ադրբեջանին ու, ըստ էության, ակնարկելով Շուշին հետ բերելու մասին:
Հարց՝ ի՞նչ է անում Սյամոն իրականում: Սյամոն ընդամենը պրոպագանդա է տանում, քանի որ Ալիևի համար աշխարհի ամենաանվնաս բանը, Նիկոլից բացի, Սյամոն է: Փորձելով Արցախի ներքաղաքական դաշտում ամրապնդել սեփական դիրքերը՝ Սյամոն հերթական «մուտիտն» է մեջտեղ գցում՝ իրենից մեծ զորավար երևակայելով: Սյամոն հասկանում է, որ Արցախում փոփոխություններ են լինելու ու հիմա փորձում է հանրության գոնե մի մասի համակրանքն իր կողմը գրավել,որ երբ գա աթոռները վերաբաշխելու ժամանակը, «տորգի» տեղ լինի:
Խորհուրդ Արցախցիներին՝ չխաբվե՛ք սյամոների քաղցր-մեղցր խոսքերին…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1424
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



