Իհարկե, բանակում նմանօրինակ խնդիրների գոյությունը նորություն չէ. արատավոր բարքերի արմատները հասնում են խորհրդային ժամանակներ, և ակնհայտ է, որ եթե ամենաբարձր մակարդակով այդ ամենի դեմ պայքար չտարվի, բանը բանից կարող է այլևս անցնել՝ նկատի ունենալով նաև այն արտակարգ իրավիճակը, որի պայմաններում ներկայումս հայկական բանակը ստիպված է լինում գոյատևել:
Ո՞ւմ գործառույթն է բանակում կարգուկան հաստատելը, մի՞թե ոչ Պապիկյան Սուրիկի: Դե իհարկե, բա է՛լ ո՞ւմ: Թերևս հենց այս փաստն է պատճառը, որ բանակում կատարյալ կատավասիա է տիրում. Սուրիկը, թողած իր պարտականությունները, նորակառույց բնակելի թաղամասերում թանթանեք է ձեռք բերում, իրեն էլիտար երևակայում, իսկ որպեսզի դրա հետ մեկտեղ կարողանա հանրության «աչքին թոզ փչել», հատկապես վերջերս մի զորամասից մյուսն է վազում՝ ի բնե հեռու լինելով «բանակ» ասվածից:
Այստեղ-այնտեղ թափառելու փոխարեն շատ ավելի լավ կաներ Սուրիկը, եթե կարողանար վերահսկել, ստիպել սպաներին ու զինվորներին չգերագնահատել ու չգերազանցել սեփական լիազորությունները, միմյանց հարգել: Մինչդեռ այսօր բանակում «շունը տիրոջը չի ճանաչում», զինվորական սուբորդինացիան խիստ թուլացել է, «ուստավի» փոխարեն էլ «պանյատկեքն» են կարգուկանոն թելադրում, ճիշտ ու սխալ սահմանում:
Էլ ի՞նչ է պետք Նիկոլին՝ թուրքերի հաջորդ նվաճողական արշավը հաջողությամբ պսակելու: Բա հենց սրա համար էլ փորոտիկ Սուրիկին նախարար են կարգել, որ Իլհամի հաջորդ հարձակումը հնարավորինս հարթ ընթանա Արդբեջանի քաղաքացիների համար, որոնք այնքա՜ն կարևոր են Նիկոլի կյանքում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1422
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



