Հայաստանը ևս մեկ անգամ որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած Նիկոլը Բեռլինում կիսահռետորական հարց է ուղղել իրեն լսողներին.«Արդյոք հայկական ժողովրդավարությունն ունա՞կ է ապահովել անվտանգություն: Սա հարց է, որն իրավացիորեն հուզում է այսօր հայ հասարակությանը և խնդիր, որը պետք է հասցեագրվի մեր կառավարության կողմից»։

Նիկոլը փորձել է ուղիղ կապ տեսնել իր իշխանության ու Հայաստանի անվտանգային միջավայրի ու վիճակի միջև, ինչը սկզբունքորեն սխալ չէ, բայց նրա մեծագույն սխալն այն է, որ իրականությունը ներկայացրել է հակառակից. սեփական բռնապետական կամ առնվազն ավտորիտար իշխանությունը հռչակելով՝ դեմոկրատիայի մարմնացում՝ նա, ըստ էության, Արևմուտքից պահանջել է անվտանգայն երաշխիքներ:

Փաստ է, որ Նիկոլի իշխանությունը չի կարողանում լուծել ՀՀ անվտանգության խնդիրը: Սա նշանակում է, որ կա՛մ Հայաստանում ուղղակի չկա այդ ժողովրդավարությունը, քանի որ եթե լիներ, ապա Արևմուտքը պետք է առնվազը հավասարության նշան չդներ Բաքվի ու Երևանի միջև, կա՛մ կա, բայց դրա վրա առաջադեմ աշխարհը ուղղակի թքած ունի՝ առաջին պլան մղելով սեփական աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական շահերը: Մի տարբերակ էլ, իհարկե, կա. ժողովրդավար Հայաստանը Արևմուտքին պետք է ընդամենը հակառուսական բուֆերի վերածվելու կամ ուկրաինացվելու, այլ ոչ թե հայ ժողվորդի բարեկեցությունն ապահովելու համար:

Հայաստանի դեպքում թերևս գործ ունենք այս երեք գործոնների բացառիկ համադրման հետ, ինչի հետևանքով ամեն օր ու ամեն ժամ մաշվում է հայոց պետականությունը՝ Նիկոլի լալահառաչ ելույթների տաղտկալի հնչյունների ներքո. փաստացի բռնապետական Հայաստանը զոաբերվում է Արևմուտքի շահերին՝ հակառուսական բուֆերի վերածման հստակ հեռանկարով: Սա է Նիկոլի իշխանության գինը, որին այսօր պահում են արևմտյան կենտրոնները՝ մեր ազգային շահերը զոհասեղանին դնելով:

Այնպես որ՝ Նիկոլը թող շատ չչարչարվի ու հարցադրումներ չմոգոնի. բոլոր հարցերը Հայաստանին վաղուց միայն օտարներն են տալիս՝ Նիկոլից ոչ մի մերժում չստանալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել