Նիկոլը, փաստացի չհերքելով իր կատաստրոֆիկ ձախողումները, կրկին ու կրկին պոպուլիստական հնարք է բանեցրել՝ Հայաստանի կործանման մեղքն իր ընտրազանգվածի վրա գցելով: Ակնարկելով, որ բնավ դեմ չէր լինի վարչապետի աթոռից սեփական հետույքը կտրելուն, նա իր իշխանատենչությունն ու ամեն գնով իշխանության մնալու մոլուցքը պայմանավորել է ունեցած ցանկությամբ՝ իրեն մանդատ տվողներին չդավաճանելու:
Երկու խնդիր է լուծել Նիկոլն իր այս հնարքով. նախ՝ ինքն իրեն ներկայացրել է որպես անկրկնելի դեմոկրատ՝ իր ընտրողի համար պատասխանատվություն կրող, հետո՝ հենց այդ ընտրողին էլ հռչակել է Հայաստանի թրքացման օրակարգի միակ պատասխանատու՝ այդպիսով ինքն իրեն կեղտից մաքրելով:
Ասել, իհարե, կարելի է շատ բան, բայց հարցն այն է, թե որքան համոզիչ ես դու: Տվյալ պարագայում, համաձանեք, Նիկոլը չի համոզում. հասարակության վրա գցել սեփական անպատասխանատվության մեղքը, առնվազը էգոյիզմ է, իսկ իրականում՝ անբարոյականություն: Ընտրողները Նիկոլին իշխանությամբ չեն օժտել՝ երկիրը սանջակի վերածելու կամ իրենց հիմարի տեղ դնելու, այլ իշխանություն են վստահել՝ հիմնվելով նախընտրական ծրագրի վրա, իսկ այն գոնե արտաքինից քիչ թե շատ ընկալելի դրույթներ պարունակող մի տեքստ է՝ ճիշտ է՝ խաբուսիկ բնույթ կրող:
Նիկոլի տրամաբանությամբ Հիտլերն էլ կարող է հենց այսօր զբաղվել իքնանարդարացմամբ՝մատնացույց անելով այն փաստը, որ իքն էլ, ինչպես Նիկոլը, ժամանակին իշխանության էր եկել գերմանացիների ջախջախիչ մեծամասնության քվեով: Արդյոք կգտնվի՞ մեկը՝ Հիտլերին արդարացնող:
Եթե Նիկոլն իսկապես ունենար պատասխանատվություն, ապա հրաժարական ներկայացնելուց հետո այլևս երբեք պետք է իր թեկնածությունը չառաջադրեր: Ա՛յ հենց դա կլիներ իսկական պատասխանատվություն,այլ ոչ թե այն, ինչ հիմա է անում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



