Panorama.am-ը գրում է.
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը թվիթերում գրում է. «Ռուսաստանը ակնհայտորեն Մոլդովայի վրա նույնպես բռնի կերպով ճնշում է գործադրում», հավանաբար, ակնարկելով նախօրեին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունը եւ դրանից բխող հայտնի որոշումը։
Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ԵՄ Արեւելյան գործընկերության համահեղինակ երկիր Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը որոշ քաղաքական հարցերում ունի թուրքամետ դիրքորոշում։
Ինչպես հայտնում են եվրոպական ԶԼՄ-ները, նախօրեին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը, ով մի քանի խնդրահարույց հայտարարություններով է հանդես եկել՝ քննադատելով Մոլդովայի եվրոպական կողմնորոշումը։
Մասնավորապես, Ռագոզինը հայտարարել է, որ Մոլդովայի կողմից ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը կարող է «խնդիրներ առաջացնել» Մերձդնեստրի կարգավիճակի շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ պատճառ հանդիսանալ, որ ձմռան ամիսներին ռուսական գազի մատակարարումը կարող է դադարեցվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ