Քաղաքական դալտոնիկների, մասնավորապես մի քաղաքական “կիլկիի” եմ ուզում անդրադառնալ: Ոչ թե Մարուքյան Էդմոնի, այլ` փոքրիկ «Էդմոնիտոյի» մասին է խոսքը, ճիշտ եք` Դավիթին Խաժակյան:
Փոքրիկ Էդմոնիտոն անդրադարձել է Արմեն Աշոտյանի վերջին լայվին և փոխանակ փաստավորված արձագանքի, կամ հերքի, կամ հակադարձի` տարատեսակ հիմարություններ է գրել: Ասում է, թե Արմեն Աշոտյանին լուրջ չեն վերաբերվում նույնիսկ ՀՀԿ-ի ներսում և որ Աշոտյանը ՀՀԿ քաղաքական ինկուբատորում է աճել:
Նախ, մեր կուսակցության ներսում (և ոչ միայն) Աշոտյանը վայելում է հարգանք: Իր կարդացած ու մտավոր զարգացած լինելը մի կողմ եթե թողնենք, ապա իրեն հարգում են նրա համար, որ չթռավ 2018-ին, այլ մնաց ամուր կանգնած իր քաղաքական թիմի հետ միասին: Բոլորս էլ շատ լավ հիշում ենք այն տեղեկատվական խուլիգանություններն ու հոգեբանական տեռորը, որն իրականացվում էր իր ու իր ընտանիքի նկատմամբ, բայց Աշոտյանը մնաց կանգնած:
Ինչ վերաբերվում է քաղաքական ինկուբատոր տերմինին: Դավիթ, ես շատ լավ հասկանում եմ, որ դու գործիք ես Նիկոլի ու Էդմոնի ձեռքում (վերջերս է Պապիկյան Սուրոյի թանկարժեք բնակարանի գործարքն էիր արդարացնում) ու կար ժամանակ, որպեսզի դու սա հասկանաս, բայց ցավոք չհասկացար ու հիմա պետք է քաղես դրա պտուղները: Ապեր, սպռոս արեցի՞ք Միքայելյան Սասունից, երբ չռփում էր Էդմոնիդ: Կամ Էդմոնի համար Սիմոնյան Ալենին գոնե հարց տվեցի՞ր նրա համար, երբ շեֆիդ ասում էր անբարոյականի վաստակ, թե՞ դա հեչ, Աշոտյանի քաղաքական լայվը` մեջ: Ի դեպ, ՀՀԿ քաղաքական թիմի անդամ լինելը պատիվ է բերում և բերելու է, իսկ թրքահպատակ ՔՊ-ի, Նիկոլի ու Էդմոնի կցորդ լինելը քեզ ինչ ապագա է խոստանում, ինքդ պատկերացրու` հայասպան ու դավաճան սրիկա վանկարկումները ձեզ դիմավորելու և ճանապարհելու են ամենուրեք:
Դու՞ք չէիք, որ Նիկոլի հետ սուրճ էիք խմում պատերազմից առաջ ու կանգնում ասում, որ պատերազմ չի լինելու, որ Արցախի հարցում Նիկոլը ամենապրոհայկական մոտեցումներն ունի, որ ճիշտ ճանապարհի վրա է, որ բանակցում է հայկական շահից ելնելով: Բա ո՞նց եղավ, որ պատճառ դարձաք 5000 և ավելի իմ հայրենակիցների մահվան համար: Բա, ո՞նց եղավ որ Նիկոլի հետ Արցախը վաճառեցիք: Արա, բա ո՞նց եղավ, որ 2018-ից հետո էն հատուկ հանձնարարություններով անհայտ էակի հետ փոխկապակցված անձինք դարձան Վահագնի թաղամասում առանձնատների սեփականատերեր: Թե՞ միամիտ լոռեցի Էդմոնը չի կիսվել քո հետ դրա մասին:
Դավի´թ, Աշոտյանին էլի եմ ասում` հարգում են ՀՀԿ-ի ներսում, բայց մի հարց. բա քեզ ո՞վ ա հարգում: Ձեր թիմու՞մ` գուցե, փողոցու՞մ` վստահ եմ, որ չէ: Ռամկաներիդ մեջ մնա ու ապակե տնակում քարերով մի խաղա, ըըը... բանը... տղա ջան, որովհետև «քարերը» հերթով կգան գլխիդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid08zvf9gdDmQ6RcoRQFEJZj7bFTR29kwPXeEse5vSabtsN226sGoTxevCwqqJsegrGl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել