Երկնաքերը հալեցրել է Jaguar -ը (6 լուսանկար)
Լոնդոնի բանկային հատվածում հետաքրքիր բան է տեղի ունեցել. Walkie-Talkie երկնաքերը հալեցրել է կայանված Jaguar XJ ավտոմեքենան: Պատճառն երկնաքերի կոր ձեւն է, 37 հարկանի շենքը ծառայել է որպես արեւային ճառագայթների ուժեղ անդրադարձիչ, որը եւ շիկացրել է մեքենան: Վնասված մեքենան պատկանում է տանիքածածկման ընկերության տնօրեն Մարտին Լինդսեյին: Նրա խոսքերով, նա մեքենան կանգնեցրել է ավտոկայանատեղիում, եւ երբ վերադարձել է, պարզապես չի հավատացել աչքերին` թանկարժեք մեքենան հալված է գտել, մեքենայի տարբեր հատվածներ այնքան են դեֆորմացվել, որ ավտոմեքենան վերանորոգման ենթակա չէ:
Այժմ Լոնդոնի բնակիչները այս երկնաքերին Walkie-Scorchie ( to scorch – «այրող») են անվանում, եւ շենքը համեմատում են հսկայական ոսպնյակի հետ:
Նյութի աղբյուր՝ http://blog.lurerarm.asia/2013/09/blog-post_5.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել









