Tert.am-ը գրում է.
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել հոկտեմբերին նախատեսված ԱՄՆ այցից և չեղյալ համարել Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրերը, եթե Սպիտակ տունը ներողություն չխնդրի երկրի ղեկավարի էլեկտրոնային գաղտնալսման համար։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Ռուսեֆը քննարկում է հոկտեմբերի 23-ին նշանակված պաշտոնական այցը հետաձգելու հնարավորությունը։
Այցի ընթացքում ակնկալվում էր ստորագրել տարբեր համաձայնագրեր, այդ թվում՝ 4 մլրդ դոլարի պայմանագիր Boeing ընկերության հետ՝ F-18 Super Hornet ինքնաթիռների գնման համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հղումով, գրել էին, որ ԱՄՆ ազգային անվտագության գործակալությունը Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների դեմ հետապնդում է իրականացրել՝ գաղտնալսելով նրանց հեռախոսային զրույցներն ու կարդալով նրանց ցանցային հաղորդագրությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ