ՔՊ-ական իշխանությունները որոշել են իբր պայքարել ընտանեկան բռնության դեմ՝ դրա անվան տակ հերթական անգամ հարկատուներիս հաշվին ձևավորվող պետական բյուջեի փողերը մսխելով. ՆԳ փոխնախարար Սարգսյան Արփինեն, ԱԺ-ում խնդրի վերաբերյալ հանդես գալով զեկույցով, ավետել է հայ հանրությանը, որ պատրատսվում են շուրջ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար պահանջել մոտ 560 մլն դրամ գումար: Ինչպես պարզվում է դրանցով նախատեսում են էլեկտրոնային հսկողության տակ դնել բռնարարներին:

Միանգամից հարկ է արձանագրել, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի խնդրում ՀՀ իշխանությունների այսօրինակ «սկզբունքայնության» պատճառը բնավ հայ հանրության խնդիրների կամ ընտանիքի ամրությանը սպառնացող մարտահրավերների լուծմամբ հետաքրքրվածությունը չէ. դրսից Նիկոլի վզին հերթական անգամ դրված հանձնարություն է, որն էլ ՆԳՆ-ն կատարում է՝ շեֆին հնարավորինս առաջադեմ ներկայացնելու համար:

Հարց է առաջանում՝ արդյոք 560 մլն դրամի հերն անիծելը պարտադիր պայմա՞ն է՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքար մղելու համար, եթե հաշվի առնենք այն, թե ինչ ողբեգական վիճակում է այսօր գտնվում բանակը, կամ ինչպիսի պայմաններում են ստիպված գոյություն քարշ տալ կռված տղերքն ու նրանց ընտանիքները: Նոր տեխնոլոգիաների կիրառումը, իհարկե, հաճելի բան է, բայց ոչ այս պայմաններում. ընտանեկան բռնության դեմ պայքարելու հարցում ձեռք բերվելիք հաջողությունները ոչ թե կախված են ձեռնաշղթաների գնից կամ քանակից, այլ պետության ադյունավետության աստիճանից՝ չհաշված այն, որ խիստ կասկածելի է մնում հարցը, թե արդյոք Հայաստանում իրավիճակն իսկապե՞ս այնքան ողբերգական է, որ կարիք է զգացվել ձեռնաշղթաների, եթե հաշվի առնենք այն, որ նույն զարգցացած երկրնեոմ ընտանեկան բռնության դեպքերն անհամեմատ ավելի շատ են, քան մեզ մոտ:

Ձեռնաշղթաներ պետք է գնել առաջին հերթին Նիկոլի համար, քանի որ Հայաստանում բռնության առաջնային աղբյուրը հենց նա է, հենց նրան պետք է ենթարկել էլէկտրոնային վերահսկողության՝ արգելելով նույն զոնհված տղերքի ծողներին 100 մետրից մոտ չգալ: Ոչինչ, Նիկոլին կանդալելու ժամկանակն էլ կգա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել