Ո՞վ պետք է մեռներ մարտի 1-ին, որ չմեռավ
Երևանի Մանկական այգում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման առթիվ ներկաներին ուղղված իր ելույթում Նիկոլը հայտարաել է՝մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն՝ միաժամանակ պնդելով, թե իբր 2020-ի սեպտեմբերը հետևանք էր մեր կողմից կորսված ժամանակի, որը պետք է օգտագործվեր՝ բարեկեցություն, անկախություն, պետական ինստիտուտներ ու տնտեսություն կառուցելու համար: Նիևնույն ժամանակ նա պնդել է, թե Մարտի 1-ի զոհողություններն այլևս հասել են իրենց նպատակակետին:
Նիկոլի ամբողջ խոսքը հիշեցրել է չստացված ինքնարդարացում. շատ լավ հասկանալով, որ այն երբեք տեղի չէր ունենա, եթե չլիներ իր անձնական արկածախնդրությունը՝ Նիկոլն այսօր այգիներում ստիպված է բստրել անհեթեթ բաներ, որոնք բացի ծիծաղից ուրիշ ոչինչ նորմալ մարդու մոտ չեն առաջացնում: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում այն պնդումը, թե իբր Մարտի 1-ի զոհողությունները հասել են իրենց նպատակին: Մի՞թե զոհերը թրքացող Հայաստանի տեսլականի համար էին միամտաբար տրվել Նիկոլի սադրանքին՝ չվերլուծելով իրենց քայլերի հետևանքները: Մարդիկ, անկախ ամեն ինչից, ավելի լավ, ավելի բարեկեցիկ ու անվտանգ երկիր ունենալու համար էին պայքարում՝ չհասկանալով, սակայն, որ նա, ում հետևից իրենք գնում էին այդ օրերին, Հայաստանի կործանման պատճառ պետք է դառնար հետագայում:
Նիկոլի տեսանկյունից, իհարկե, Մարտի 1-ի զոհողությունները հասել են իրենց նպատակին. դրանց շնորհիվ է նաև, որ նա այսօր վայ վարչապետն է հայոց երկրի՝ իրեն աջակցած հանրային շերտերի հույսերն ի դերևս հանող ու երկիրը ոչնչացնող:
Միաժամանակ Նիկոլը, փաստորեն, կրկին պոպուլիստաբար պատերազմի մեղքը գցել է նախկին իշխանությունների վրա՝ նրանց մեղադրելով իբր ունեցած ժամանակը վատնելու համար մի դեպքում, երբ, ինչպես հայտնի է, 2020-ին վարչապետ էր հենց ինքը: Հարց է առաջանում՝ երբ հրապարակներում Նիկոլը խաբում էր ժողովրդին՝ հուսադրելով, թե իբր իշխանությունը վերցնելուն պես Հայաստանը դրախտ է դարձնելու, տեղյակ չէ՞ր նախկինների «ապաշնորհության» մասին: Բա եթե նախկիններն էին ապաշնորհ, այլ ոչ թե ինքը, այդ ինչպե՞ս ստացվեց, որ հենց իր օրոք Ադրբեջանը հարձակվեց, եթե նախկին իշխանությունները չէին կայացրել Հայաստանը, և եթե Նիկոլը չէր Հայաստանի քանդողը, ինչո՞ւ թուրքերը հենց Նիկոլի իշխանության օրոք նվաճեին իրենց բաղձալի երազանքը՝ փատացի վերջ դնելով անկախ Արցախի ու Հայաստանի գոյությանը:
Մարտի 1-ին միայն մեկ հոգի պետք է մեռներ՝ Նիկոլը, որ հետագայում կանխվեր համազգային աղետը:



