«Բուտեռբռոտ Հովիկը»

Նիկոլ-Աննա զույգի անունը լսելիս պարբերաբար թուքը կուլ տվող Աղազարյան Հովիկը, լրագրողի հետ զրույցում հավաստիացնելով, որ ինքը մեծ բրդուճասեր է՝ փողոցներում պարբերաբար քաղցը հագեցնող, հավատացրել է, որ Նիկոլի՝ տեսախցիկի առջև ցուցադրաբար պեռաժկի կամ կուկուռուզ կրծելու տեսարանը ոչ թե PR ակցիա է եղել, այլ՝ Հայաստանը ղեկավարող զույգի կենցաղից մի հատված: Միաժամանակ Հովիկը կուկուռոզ կրծող Նիկոլին հռչակել է՝ ՔՊ-ական թիմի հավաքական կերպար՝ տեսարանը համարելով իրեն հոգեհարազատ:

Աղազարյան հովիկը, իհարկե, փորձել է ինչ-որ կերպ «կռուտիտ» լինել՝սեփական բրդուճով պաշտպանելով Նիկոլ-Աննա զույգին: Խնդիրը, ուղղակի, այն է, որ օգուտ տալու փոխարեն Հովիկը համը հանել է՝ է՛լ ավելի մեծ սուտ փչելով. ո՞վ է այն տխմարը, որ կարող է կարծել, թե Նիկոլի՝ տեսախցիկի առջև լափլփելը ոչ թե գեղական PR ակցիա էր, այլ՝ տեսարան՝ Աննայի մարդու կենցաղից: Եթե Նիկոլն իսկապես պեռաժկիի մեծ սիրահար է՝ այն ասենք Գյումրվա քյալլայից առավել նախընտրող, ինչպես կարելի է եզրակացնել «Բուտեռբռոտ Հովիկի» խոսքերից, ապա ի՞նչն էր Նիկոլին խանգարում ըմբոշխնել այն ոչ թե տեսախցիկի, այլ ասենք սեփական տան գազօջախի առջև՝ առանց դրանից եսիմ ինչ սարքելով:

Ինչ վերաբերում է «Բուտեռբռոտ Հովիկի» այն նկատառմանը, թե պեռաժկի կրծող Նիկոլն իրենց ողջ թիմի հավաքական կերպարն է, ապա այս հարցում նրա հետ չհամաձանել իսկապես չի կարելի. պեռաժկի կրծողներն այսօր Հայասանն են կրծած կուկուռուզ սարքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել