Եվ մարտի 1-ի, եւ 2018-ի հեղաշրջման իրական նպատակը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։
Այո, մարտի 1-ը բացահայտված է,բայց մեղավորները դեռ պատժված չեն։
Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն անկարգություններ ու բախումներ հրահրողն էր՝ Նիկոլը։
Եվ 2008-ի մարտին, եւ 2023-ի մարտին նույն կարծիքին եմ, որ դա իշխանափոխության ու պետական հեղաշրջման փորձ էր:
Նույնիսկ նիկոլական Հայաստանի դատարանն մարտի 1-ի գործով անմեղ ճանաչեց նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Մարտի 1-ից հետո պետական հեղաշրջման ջատագովներն փոխեցին իրենց տակտիկան ու 2018-ի ապրիլ-մայիսին՝ հասնելով «խաղաղ» իշխանափոխության։
Թե մարտի 1 -ի, թե 2018-ի հեղաշրջման մեխը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0DYmyhJHez9rQhk8e1bebtND9Y4pqQYtQjJzbZU1WZd9bCZsjnZrqXLw4DJ7qM779l&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել