Yerkir.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստին մասնակցող նախարարները շտապում էին վայրկյան առաջ մտնել կառավարության շենք` խուսափելով լրագրողների` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ հարցերից:
Փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանը, ով օրերս հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելը վնասում է մեր ինքնիշխանությանը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` հայտարարելով, որ շտապում է, թեեւ նիստի մեկնարկին դեռ 20 րոպե կար: Մաքսային միությանը միանալու որոշումը դրական գնահատեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, բայց այլ հարցի պատասխանել հրաժարվեց: Այդ մասին խոսել հրաժարվեցին նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Մաքսային միության անդամակցելը «նորմալ» որակեց էկոնոմիկայի նախարարը:
Հետաքրքիր է, որ նիստի մեկնարկին վարչապետը բառ անգամ չխոսեց Մաքսային միությանը անդամակցության մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ