Մոսկվան պետք է համարձակություն ունենա՝ «կուլ չգնալու» թուրք-ադրբեջանական տանդեմին
Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի առաջարկին՝ Լաչինում անցակետ տեղադրելու մասին, Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի խնդրում պետք է առաջնորդվել 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ, որով չի նախատեսվում որևիցե անցակետի տեղադրում: Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարը հնարավոր է համարել «տեխնիկական միջոցներով կասկածների ցրման» հնարավորությունը՝ վստահ լինելու, որ միջանցքը չի բանեցվի ռազմական նպատակներով՝ զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի տեղափոխում և այլն:
Ինչպես հայտնի է, Ալիևը Մյունխենում առաջակել էր «Զանգեզուրի միջանցքում» անցակետ տեղադրելու դիմաց նմանատիպ մի անցակետ էլ տեղադրել Լաչինում: ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում Բաքվի այդ առաջարկը քննարկման առարկա դարձնել՝ հղում անելով նոյմբերի 9-10-ի հայտարարությանը: Հիմա Լավրովը փաստացի իր աջակցությունն է հայտնում Երևանի այդ դիրքորոշմանը՝ ճիշտ է՝ մի փոքր վերապահումով. մասնավորապես՝ անհհասկանալի է մնում Լավրովի՝ տեխնիկական միջոնցներով միջանցքում կատարվող անցուդարձի վերահսկման մասին հայտարարությունը: Ի՞նչ տեխնիկական վերահսկմնան մասին է խոսք գնում, երբ, ինչպես հայտնի է, նախքան Լաչինի միջանցքում առաջացած ներկայիս ճգնաժամը նման բան առհասարակ գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ հարց է նաև այն, թե ով է այդ տեխնիկական վերահսկողությունն իրականացնելու, ՌԴ խաղաղապահնե՞րը, իսկ Բաքուն համաձա՞յն է դրան, եթե նկատի ենք առնում այն, որ այնտեղ ցանկացած տեսակի վերահսկողության հաստատման բուն նպատակը Բաքվի գերիշխանության տարածումն է միջանցքի նկատմամբ ու դրա վերացումը. Բաքվին պետք չէ Լաչինի միջանցքն այն տեսքով, ինչ որ սահմանում է նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը, և դա հասկանում են նաև ռուսները՝ միաժամանակ գիտակցելով թուրք-ազերիական խաղի խորքային նպատակը:
Մոսկվան պետք է համարձակություն ունենա «կուլ չգնալու» թուրք-ադրբեջանական տանդեմին՝ անկախ այն բանից, թե Ուկրաինա ներխուժումից առաջ Ալիևն ու Պուտնինն ինչ փաստաթղթեր են ստորագրել Մոսկվայում:



