ԱԺ-ում բավական կուրյոզ իրավիճակ է գրանցվել. Արդարադատության փոխնախարար Բալյան Լևոնն այդպես էլ պատգամավորներին չի կարողացել մինչև վերջ բացատրել, թե առաջարկվող փոփոխությունը՝ վերաբերող ՀՀ ինքնիշխանությանը սպառնաող կամ սահմանադրական կարգի տապալմանը միտված կոչերի պատժելիությանը, ինչ է իրենից ներկայացնում՝ըստ էության: Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժի ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարողացել առնվազն իրենց համար պարզել՝ որը կամ ովքեր են լինելու թիրախում:

Այսպիսով՝ հանրությունը հերթական անգամ ականատես է դարձել Նիկոլի կառավարության իրական որակի գործնական դրսևորմանը. եթե լինելով փոխնախարար՝ մարդը չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե Նիկոլն ինչ բեռ է դրել իրենց վզին՝ սեփական իշխանությունը հավերժացնելու և թե որոնք են լինելու այն չափորոշիչները, որոնցով որակավորվելու է այս կամ այն արարքը, է՛լ ի՞նչ կարելի է սպասել օրենքի գործնական կիրառումից, անհասկանալի է:

Լավ է՝ «Նավակ Ճոճողին» չեր նշանակել Արդարադատության փոխնախարար. Առհասարակ պետք է գլոււխներս առնենք ու փախչեինք այս երկիրից…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել