Ինչ-որ կերպ հիմնավորելու համար դատախազների աշխատավարձերի գրեթե կրկնակի բարձրացումը, որին ձեռնամուխ է լինում Նիկոլը, վերջինիս ՔՊ-ական ստրուկ Հակոբյան Վաղոն ասել է.«Ես հասկանում եմ, որ եղել են ժամանակներ, երբ ուժային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց աշխատավարձին, քարտին ուշադրություն չեն դարձրել, բայց 18 թվականից հետո էդ իրավիճակը հիմնովին փոխվել ա, ես վստահ եմ դրանում…»: Միաժամանակ Վաղոն վստահեցրել է, որ այսօր ուժային, դատաիրավական բլոկների աշխատողները հույժ չարքաշ կյանքով են ապրում՝ 24 ժամ շարունակ աշխատելով, տքնելով, փակվելով իրենց կաբինետներում: Ըստ Վաղոյի՝ պետությունն այսօր ունի կոնկրետ դատախազների աշխատավարձերը 92%-ով բարձրացնելու հնարավորություն, բայց մյուսների աշխատավարձերին նույնպես պետք է համապատասան ուշադրություն դարձվի:

Վաղոն երկու հարց է փորձել լուծել. մի կողմից՝ ՔՊ-ական Հայաստանում առկա իրողությունները Նիկոլին քաղաքականապես ձեռնտու դիտակետից է ջանացել ներկայացնել, մյուս կողմից՝ համոզիչ դառնալու համար կրկին նախկին իշխանությունների ժամանակաշրջանին բնորոշ ռեալներն է խեղաթյուրել՝իրենց այս մտայնությունը հանրությանը որպես փրկություն մատուցելու:

Իսկ իրականությունն այն է,որ եթե 2018-ից առաջ կային դատախազներ կամ դատավորներ, քննիչներ կամ օպերներ, որոնք կոռուպցիայի շնորհիվ կարողանում էին «լևի» եկամուտ հայթայթել, ապա նմանատիպ ճարպիկներ այսօր էլ կան և բնավ ոչ փոքր թվով, գուցե շատ ավելի, քան կարող է Վաղոն պատկերացնել: Ուղղակի քանի որ այդ «լևի» փողեր կպցնողներն այսօր գլխավորապես նիկոլականներ են, վաղոները խոնարհաբար աչք են փակում նրանց չարաշահումների վրա՝ փոխարենը հնազանդություն պահանջելով: Ինչ վերաբերում է 24 ժամ աշխատելուն, ապա ակնհայտ է, թե ինչով է այդ մարդկանց ծանրաբեռնվածությունը պայմանավորված. առավոտից մինչև հաջորդ օրվա առավոտ այդ «մեղուները» 2018-ից ի վեր զբաղված են ընդամենը Նիկոլին գոհացնելով, մարդկանց վրա վերևների հրամանով գործ կարելով և այլն: Վաղոն տեղյա՞կ է, օրինակ, երկրում հանցագործության մակարդակի աննախադեպ աճի կամ ասենք ներքին նարկոտրաֆիկի իրական ծավալների մասին: Դատաիրավական ու ուժային բլոկները 4-5 տարի շարունակ գիշեր-ցերեկ մեկ բանով են զբաղված՝ Նիկոլի հինգերորդ կետը պահելով ու դրա դիմաց բյուջեից աստղաբաշխական պարգևավճարներ ստանալով:
Վաղոներին ԱԺ շենքում պահելը Հայաստանի վրա թանկ է նստում, շատ թանկ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել