Արդեն մեկ ամսից ավել ա Ռուսաստանում «Լուկօյլ» ընկերության շուրջ սկանդալա պայթել։
Նախ պարզվելա, որ Ուկրաինային դիզելային վառելիքի մոտ 40%-ով ապահովում ա Բուլղարիան։ Փաստացի Բուլղարիան Ուկրաինային հիմնական փրկողներից մեկնա։
Բայց սա չի ամենահետաքրքիրը։ Ամենահետաքրքիրն էնա, թե որտեղի՞ց Բուլղարիային էդքան դիզելային վառելիք։ Կարճ պատասխանը՝ Ռուսաստանից։
Ինչպես գիտեք, ԵՄ-ն էմբարգո է սահմանել ռուսական նավթի ծովային փոխադրումների վրա։ Միակ բացառությունը արվել է Բուլղարիայի համար, որը մինչև 2024թ․ վերջ ծովով ռուսական նավթ շարունակելու է ստանալ։ Որովհետև Ուկրաինայի համար նախատեսված վառելիքն արտադրվում է հենց ռուսական, իսկ ավելի կոնկրետ՝ «Լուկօյլի» նավթից բուլղարական Բուրգաս քաղաքում գտնվող նավթամշակման գործարանում, որը նույնպես պատկանում է ռուսական «Լուկօյլ» ընկերությանը։
Բայց մեր համար սա միայն հետաքրքիր դրվագ չի, որովհետև «Լուկօյլի» հիմնադիրը, հիմնական փայատերերից մեկը ու, եթե կուզեք, «իրական շահառուն» ադրբեջանցի միլիարդատեր Վագիտ Ալեկպերովն է, Ռուսաստանի ամենահարուստ 10 մարդկանցից մեկը, ով նաև Ռուսաստանում ադրբեջանական շահերի ամենահիմնական առաջ տանողներից մեկն է։
Ու սենց հնարավորությունները մենք բաց ենք թողնում․ տո իսկի չենք էլ իմանում։ Ես էլ պատահաբար այս պատմությանը չհանդիպեի, չէի իմանա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/pfbid0jBXNqefdppTxsv2RbrogG4ZNUqwi6kF8faVpVJV9MnnNixUovrDucefbFvrgyEbcl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել