Վիգենը բացարձակ անհեթեթություն է դուրս տվել՝ ցանկանալով մարդկանց էշի տեղ դնել: Խնդիրն այն է, որ ՔՊ-ական Հայաստանի արտաքին քաղաքակնությունը ոչ թե անկախ քաղաքակնություն է, այլ՝ վասալային՝ միանգամից մի քանի տիրոջ ծառայելու հստակ միտմամբ: Այսինքն՝ այն, որ Նիկոլն այսօր ջանում է հիմարացնել ռուսներին ու արտաքին քաղաքական վեկտոր փոխել, ոչ թե երաշխավորում է Հայաստանի անկախությունը կամ արտաքին քաղաքակնության ինքնուրույնությունը, այլ ընդամենն է՛լ ավելի է ոչնչացնում մեր սուբյեկտայնությունը, քանի որ հակամարտության մեջ գտնվող աշխարհաքաղաքական բևեռներից յուրաքանչյուրը Նիկոլից իր հախն է ուզում՝ անկախ նրա ցանկություններից, իսկ վերջինս էլ Հայաստանի շահն ու սուվերենությունն է ծախում՝ Իլհամին գերի ընկած:
Հետաքրքիր է՝ իսկ Վիգենը հաշվարկե՞լ է, թե ինչ է արժեցել վերջին 4 տարվա արտաքին քաղաքական գիծը Հայաստանին, երբ իրենց կողմից վարվող այս հակահայ քաղաքակնությունը փորձում է ներկայացնել՝ պայքար սուվերենության համար: Օրինակ՝ գիտի՞ կորսված Արցախի ու բազմահազար զոհերի, սովամահ լինող արցախցիների, Հայաստանից մոտ 1000 քկմ զավթված տարածքների և այլնի մասին: Ո՞րն է եղել արդյունքն այդ «անկախ» արտաքին քաղաքակնության,Վիգենը կարո՞ղ է ցույց տալ ու այդ ցույց տվածով մեզ փաստել իր իրավացիությունը: Կամ երբ նման բաց տեքստով հայտարարվում է, որ ՔՊ-ական Հայաստանը պատրաստ է, պատկերավոր ասած, մինչև վերջին հայը կռվել «ցարական Ռուսաստանի» դեմ, վերջինիս հակազդեցության մասին գաղափար ունի՞ Վիգենը, թե՞ նրա երազանքը Նիկոլի կուրատորներին բավարարելու համար Հայաստանն Ուկրաինա սարքելն ու այդ կրակի վրա խորոված անելն ու լափելն է:
Ներկայիս Հայաստանն ի սկզբանե չի կարող լիարժեք անկախ արտաքին քաղաքականություն վարել, քանի որ դրա համար չկան ո՛չ անհրաժեշտ ռեսուրսներ, ո՛չ էլ աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ, իսկ եթե ոմանց թվում է, թե ռուսական գերիշխանության փոխարեն ընտրելով թուրքականը (Արևմուտք=Թուրքիա)՝ Հայաստանը շանս է ունենալու զարգացման, ապա այդ ոմանք ուղղակի բնատուր տգետներ են՝ վիգենական քայքայիչ քարոզչութամբ խաբված:
Պուտինն այսպես թե այնպես հասնելու է իր նպատակներին, ուղղակի հարցն այն է՝ դա տեղի կունենա մե՞ր հաշվին, թե՞ հօգուտ մեզ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1392
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



