Նիկոլը որոշել է աննախադեպ արտոնություններ շնորհել դատախազներին: Մասնավորապես՝ բացի այն, որ ՔՕ փոփոխությամբ դատախազներին հնարավորություն է ընձեռնվելու բողոքարկել բոլոր դատական ակտերը, դեռ մի բան էլ բարձրանալու են դատախազների աշխատավարձերը՝ դրույքաչափի 92%-ի չափով:

Ինչո՞ւ են իշխանությունները որոշել առանձնակի ջերմությամբ հոգ տանել դատախազների մասին՝ միաժամանակ նրանց օժտելով նման իրավունքներով: Հարցի պատասխանը պարզ է՝ բացառապես ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Երբ այս կամ այն դատավորն այս կամ այն դատարանում կհանդգնի կայացնել իշխանություններին ոչ ձեռնտու վճիռ, դատախազներն ի վիճակի կլինեն նույն այդ իշխանությունների պատվերով վիճարկել դատարանի «անհարմար» վճիռը, իսկ որպեսզի այդ պրոցեսը հնարավորինս հաճելի թվա Նիկոլի «ջրաղացին ջուր լցնող» դատախազներին, վերջիններիս մեծ բարեկամը պարտավորվում է գրեթե կրկնակի բարձրացնել նրանց աշխատավարձերը՝ «Ես՝ քեզ, դու ինձ» հայտնի ասույթի սկզբունքով:

Իհարկե, հարկ եղած դեպքում թե՛ դատախազներին հավելյալ իրավունքներով օժտելը, թե՛ նրանց աշխատավարձերի բարձրացման հանգամանքը Նիկոլը պոպուլիստաբար կմատուցի որպես դատաիրավական համակարգի «աննախադեպ» բարեփոխում, բայց դե առնվազը պետք է եփած հավ լինել՝ չհասկանալու՝ ինչ է կատարվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել