Aysor.am-ը գրում է.

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` երեկ հայկական կողմը ինտենսիվ կրակի տակ է պահել հայ-ադրբեջանական սահմանը, թիրախը եղել են քաղաքացիական անձինք: Ըստ նույն աղբյուրների` դրա հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի հետ զրույցում ադրբեջանական կողմից տարածվող այս լուրերը որակեց որպես ապատեղեկատվություն, որի հիմնական նպատակը միջազգային հանրության ուշադրությունը սեփական ագրեսիվ գործողություններից շեղելն է: Ա. Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ երեկ հայկական կողմը կրակ է արձակել բացառապես թշնամու կրակահերթերը լռեցնելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ թշնամին ինտենսիվ կրակի տակ էր պահում հայ-ադրբեջանական սահմանի Մովսես և Այգեպար գյուղերը, ինչի հետևանքով անգամ քաղաքացիական մեքենա էր վնասվել: Մեր դիրքապահների պատասխան կրակից հետո թշնամին լռել էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել