Շատերն այն համոզման են, որ Հաագայում կայացված հայանպաստ դատավճիռը կարող է դառնալ հերթական թղթի կտորը, որի վրա թքած կունենա Ադրբեջանը: Դատելով այս օրերին Բաքվից հնչող մեկնաբանություններից՝ այնտեղ կարծես թե հակված չեն բանի տեղ դնել Հաագայի միջագային դատարանին, իսկ եթե ճանապարհը բացվի էլ, ապա դա ակնհայտորեն ներկայացվելու է որպես Իլհամի «մարդսիրության» արդյունք: Ավելին՝ կա տեսակետ, որ Ռուբեն Վարդանյանի հեռացմանը հասնելուց հետո Իլհամն այլև պատճառ չի ունենա՝ փակ պահելու ճանապարհ,և այն մոտա ժամանակներս կբացվի: Այսինքն՝ ցանկացած դեպքում Ադրբեջանի գործողությունները պայմանավորում են ներքին կամ արտաքին քաղաքակն հաշվարկով՝որտեղ դատավճիռը ոչ մի նշանակություն չունի:

Տեսակետ կա, որ Հաագայի դատարանի վճռի անտեսումը չի կարող առաջ բերել Ալիևի համար լուրջ հետևանքներ, քանի որ դատարանը, ըստ էության, չի տիրապետում այնպիսի գործիքակազմերի, որոնց շնորհիվ ի վիճակի կլիներ ստիպել Ադրբեջանին կատարել վճիռը: Իրականությունը, սակայն, այն է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածը, որտեղ խոսք է գնում այն մասին, թե առհասարակ ինչ է ասել ՄԱԿ-ի միջազգային դատարան, սահմանում է՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրները կարող են միջոցներ ձեռնրակել՝ երաշխավորելու դատարանի վճռի իրագործումը:

Սա նշանակում է մեկ բան՝ Լաչինի միջանցքի բաց կամ փակ լինելն այլևս կախված է գերտերությունների բարեխճության աստիճանից, քանի որ ցանկության դեպքում նրանք կարող են հիմնվել Հաագայի միջազգային դատարանի վրա և ուղղակի հարկադրել Ադրբեջանին բացել միջանցքը: Ի դեպ՝ նույն ռուս խաղաղապահների համար նույնպես դատարանի վճիռը կարող է դառնալ բավարար հիմք՝ ազերի «բնապահպաններին» գրողի ծոցն ուղարկելու:

Խնդիրն այն է, սակայն, որ ներկայիս աշխարհում, որը գտնվում է մեծ անցման փուլում, գերտերություններն առաջնորդվում են ոչ թե դատարանների վճիռներով, այլ՝ցինիկ հաշվարկով, ուստի եթե գերտերություններից առնվազը մեկը գտնի, որ Իլհամին ինչ-որ բան հարկադրելը կարող է բխել սեփական շահերից, ապա Լաչինի միջանցքը կբացվի, իսկ եթե Իլհամը կարողանա ասենք կաշառել, գնել կամ թեկուզ «բնամթերքով» ինչ-որ մեկին բավարարել, ապա Հաագայի դատարանի վճիռը կմնա որպես ընդամենը թղթի կտոր՝ ոչ մի պրակտիկ ուժ չունեցող:

Արդյոք գերտերությունները կնախընտրե՞ն առևտուր անել Իլհամի հետ, թե՞ բռնել արդարութան կողմն ու կասեցնել ցեղասպանությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել