Երեկ որոշ «պրոֆեսորներ» և արհեստածին վերլուծաբաններ, մեկը մյուսին հերթ չտալով, ներկայացնում էին, թե այսուհետև ինչքան փակ է եվրոպական դուռը Հայաստանի համար։ Ավելին, խորհուրդ էին տալիս կարդալ եվրոպական այս կամ այն պաշտոնյայի անձնական կարծիքը։
Եվ պատահական չէ, որ այսօր առավոտից նույն գիտունները մեկնաբանություններ չեն անում, հավանաբար դեռ կարդում են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունները՝ ըստ ամենայնի, փորձելով նոր հայտնագործություններ անել այդ հայտարարություններում։ 

Հ. Գ.- Փաստորեն, ինչպես տեսնում ենք, աշխատում է թե′ կամ-կամ-ի, թե′ և-և-ի սկզբունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել