Անհրաժեշտ է հանդես գալ այն դիրքերից, որ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով 44-օրյա պատերազմի արդյունքները չեն կարող փոխել հիմնախնդրի կարգավորման ձևաչափը, տրամաբանությունն ու սկզբուքները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, իսկ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքից չի չեղարկվել: Այդ հարցը պետք է վերադարձվի Արցախյան կարգավորման օրակարգ:
Ինչպես պատերազմից հետո արձանագրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները, միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ, թեև Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հաջողվել է հաստատել հրադադար, սակայն հիմնախնդիրը կարգավորված չէ: Դա պետք է իրականացվի ՄԽ ձևաչափով և հայտնի երեք սկզբունքների հիման վրա:
Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով ՀՀ-ն պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայաությունը Արցախում՝ հասնելով դրանց կարգավիճակի հաստատմանը:
ՀՀ-ն պետք է աջակցի Արցախի ենթակառուցվածքների ու շինությունների վերականգնմանը, ՊԲ վերակառուցմանը, պաշտպանական դիրքերի ձևավորմանն ու ամրապնդմանը, Արցախի բնակչության կենսապայմանների ու անվտանգության հստակ երաշխիքների ձևավորմանը:
ՀՀ համապատասխան կառույցները պետք է միջազգային կազմակերպություններում ակտիվ գործունեություն ծավալեն՝ ապահովելու համար 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, սրբավայրերի հրթիռակոծման, չթույլատրված զինատեսակների կիրառման, այդ ամենի արդյունքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փորձի դատապարտումը:
Հայաստանը պաշտոնական քարոզչությամբ պետք է առավելագույն նպաստ բերի Հայաստանի և Արցախի հայությունների միասնականության ամրապնդմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0GVgqB4cLr6RQuEDY6vUcEJVZ1izgQrRCnNTYAmRabRLTf9nf73qizowr2hHi3JoQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել