Փետրվարի 24-ի գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղացել, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը կազմել է 5-10, առանձին տեղերում՝ մինչեւ 20 սանտիմետր։ Գիշերային ժամերից Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ձեռնարկել են մաքրման եւ մշակման աշխատանքներ, որոնք այժմ էլ գտնվում են ընթացքի մեջ։

Փետրվարի 24-ի ժամը 12:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել