Երեկ իմ կողմից հրապարակված փաստաթուղթը Արցախն Ադրբեջանին հանձնելու նիկոլական մտադրությունների մասին սպասելիորեն բուռն քննարկման արժանացավ։
Իշխանական թեւը խորը եւ համապարփակ մանդրաժի մեջ էր։
Ճ կլասսի ստատուսչիներից մինչեւ քպական մանդատավոր բիոզանգված փորձում էր ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ տալ «որտեղից Աշոտյանին էդ թուղթը» հոգոցից մինչեւ «հա, ի՞նչ, ինչ կուզենք էն էլ կբանակցենք»։
Եվ ահա քիչ առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցում փորձեց ինքն իրեն, իսկ իրականում՝ բոլորիդ, կրկին էշի տեղ դնել եւ հայտարարեց, որ իբր նման փաստաղուղթ Հայաստանը երբեք չի բանակցել։
Այս դավաճանների մարտավարությունը պարզ է. հերքել, ժխտել, ֆռացնել ու խաբել անգամ այն դեպքերում, երբ բռնվել են գործի վրա , ինչպես ռուսը կասեր, с поличным.
Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է եւ Հայաստանի դավաճան իշխանությունները, ներառյալ արցախուրաց ԱԽՔ-ը, բանակցում են հենց այդ սկզբունքների շրջանակներում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid0261byNv4raGWXCcdxGT3YxGqhBRG3c8AA7jwZ6mUP9U4TxCESJpYBynC3W1UXtyw2l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել