Չգիտեմ ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելով, բայց որ ժամանակ հետո (ինչպես միշտ՝ ուշացումով) կհամոզվենք այդ որոշման անարդյունավտության մեջ, դրանում, գրեթե, չեմ կասկածում...
Ի տարբերություն մեր թշնամուն, մենք չկարողացանք հասկանալ նրա քայլերի հաջորդականությունն ու նպատակի հեռահարությունը....
Նա մեկի համար ռուսական դրածո էր, երկրորդի համար անգլիական գործակալ, երրորդի համար ոսկու հանքի փայատեր, չորրորդի համար, պարզապես, փողի շտեմարան, հինգերորդի համար Արցախից մնացած մի բուռ կենսատարածքում հրաշքով դրախտ ստեղծող և այդպես շարունակ...
Այնինչ, մարդուն, առավելևս, աշխարհաճանաչ մարդուն հասկանալու համար ժամանակ էր պետք... Բայց մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ, պարզապես, չուզեցինք... Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղորդեցին անել այն, ինչը չպիտի անեինք...
Հ.գ.- Ռ. Վարդանյանի շուրջ 100-օրյա պաշտոնավարման իմաստն ու ձեռքբերումը (գոնե, մտածող արցախցու համար), թերևս, այն է, որ, անկախ ընթացիկ և հետագա դրական ու բացասական զարգացումներից, ՆԱ այլևս դարձել է ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0Ja9QyNSezuoZtPcwxXo5LEwCu43t7GwDJ8NhFa9ppyWdzHHrYdb1F933JRgsrSuXl&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել