ՔՊ-ական այս «հինավուրցը» Նիկոլի գլխին ակնհայտորեն «ջառմա» է դարձել

«44-օրյա պատերազմում նույնպես միջազգային հանրությունը մեր կողմից չէր, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային հանրությունն ասում էր՝ Ադրբեջանը վերադարձնում է իր տարածքները: Այդտեղ էլ կանգնում էր, դրա համար էլ օգնություն չկար: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք երևում էինք որպես Ռուսաստան, իսկ հիմա՝ որպես Ուկրաինա»,-հիացմունքով հայտարարել է ՔՊ-ական Ասլանյան Հակոբը՝ արձանագրելով, որ Հայաստանն արդեն իսկ դարձել է Ուկրաինա՝վկայակոչելով ԵՄ դիտորդների այստեղ հայտնվելու փաստը:

ՔՊ-ական այս «հինավուրցը» Նիկոլի գլխին ակնհայտորեն «ջառմա» է դարձել՝ հաճախ ուղիղ տեքստով շարադրելով այն դավադիր պլանը, որ հետապնդում է Նիկոլը՝ լռելյայն երկիրը թշնամու ոտքի կոխան սարքելով: Այն, որ Ասլանյան Հակոբը Հայաստանի՝ Ուկրաինա դառնալու մասին հիացմունքով է խոսում, հիմք է տալիս՝ կասկածելու, որ սրա խելքը լրիվ թափած է, քանի որ տեսնելով Ուկրաինայի այօրվա վիճակը՝ միայն խելքից պակաս մեկը կարող է հիանալ Հայաստանի այդ կարգավիճակով:

Միաժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ է տալիս գետնի վրա Հայաստանին Ուկրաինա դառնալը՝ բացի, իհարկե, երկիրը կործանման եզրին դնելուց: Ուկրաինային զինում են, մարզում են, օգնում են վերականգնել սեփական տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանին ի՞նչ են անում եվրոպացիները՝ Բորելի բերանով հայտարարելով, որ Բաքվի դեմ երբեք պատժամիջոցներ չեն կիրառվելու որքան էլ Լաչինը փակ պահի:

Երբ Հայաստանը դեռ Ուկրաինա չէր, Հայաստանն ինքն էր հանդես գալիս գերիշող դիրքերից՝ խաղի սեփական կանոնները պարտադրելով Բաքվին, վերջինիս կողմից մեղադրվելով ագրեսիայի համար և այլն: Առհամարհելով Բաքվի նվնվոցները՝ Հայաստանն այնքան թափ ու կշիռ ուներ, որ աշխարհի կողմից չէր համարվում ագրեսոր, աշխարհը հաշվի էր նստում այսօր այդքան քարկոծվող «նախկինների» հետ՝ Իլհամին էլ հաթաթա տալով: Բայց եկավ հայաստանյան Զելենսկին ու երկիրը դարձրեց թուրքի ոտքի կոխան՝ ոչ միայն կորցնելով Արցախը, այլև Սյունիքն էլ հետը նվեր տալով (այն, որ այդ մարզը դեռևս ՀՀ տարածք է համարվում, բացառապես Իրանի շնորհիվ է): Ավելին՝ Նիկոլն ավելի վատ վիճակում դրեց Հայաստանը, քանի որ եթե այսօր Արևմուտքի համար Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կենաց-մահու հարց է, ապա մեր տարածքային ամբողջականության ու արցախցիների կենսական շահերի վրա նույն Արևմուտքը խորապես թքած ունի՝ այդ բոլոր խնդիրները ծառայեցնելով բացառապես հակառուսական ու հակաիրանական նպատակներով:

Նորմալ մարդն այսքանից հետո հրճվանք կապրի՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել