Եվրոպական Միությունը դեռ շոկի մեջ է: Շրջանառվող լուրերի համաձայն, սեպտեմբերի 12-ին Հայաստան կժամանաի Եվրամիության Հարեւանության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն; Պաշտոնական լրահոսում նշվում է, որ Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմբերի 12-13-ին՝ մասնակցելու Արեւելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երեւանում, մինչդեռ ինքնին հասկանալի է, որ այցի նպատակը պաշտոնական Երևանից Մաքսային միությանն Հայաստանի անդամակցության հետ կապված Նախագահ Սարգսյանի արած հայտարարության վերաբերյալ բացատրություններ ստանալն է; Իսկ մինչ այս այսօր վերստին բացատրություններ տալու նպատակով Բրյուսել կմեկնեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.levonyan.54?ref=tn_tnmn
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



