Նիկոլն առաջին անգամ «Ղարաբաղի հայեր» ձեւակերպումն արեց դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը՝հենց Ստեփանակերտում։
Այն ժամանակ արձագանքեցի ու հրապարակային մտահոգություն հնչեցրեցի ,որ ի՞նչ «Ղարաբաղի հայեր»…այդ դեպքում էլ Ադրբեջանը կարող է խոսել «Ղարաբաղի ադրբեջանցիների»մասին ՝ հարցին տալով ընդամենը միջհամայնքային կարգավիճակ։
Գրեթե ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց։
Իսկ հիմա արդեն փաստաթղթերում են գրում «Ղարաբաղի հայեր» ,չնայած պետք է գրվեր ու նախկինների ժամանակ գրվել է միշտ «ԼեռնայինՂարաբաղի ժողովուրդ» եզրույթը։
Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0SAG8oekCecMB7atGafxSsLExRjHMsKspWMFFkURG87psgmAMYNJRNpXRH14m7twwl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել