Ակնհայտ է, որ Կոնջոյան Հայկոյի «կռուտիտը» չի ստացվել. նորանկախ Հայաստանի պատմության վերջին մի քանի տարին աներկբայորեն հուշում են, որ սուտասանի դերում հանդես է գալիս Նիկոլը, որ Իլհամի հետ անդրկուլիսյան պայմանավորվածություններով Արցախը հանձնելու պահին անգամ Հովհաննիսյան Արծրունի բերանով կոչ էր անում հավատալ մեր հաղթանակին: Հիմա փաստացի Իլհամը բացահայտել է եռակողմ բանակցությունների օրակարգը՝ միաժամանակ, ինչպես հայտնի է, հրապարակայնորեն հնչեցնելով Արդբեջանի առաջարկը՝ Լաչինում ու գոյություն չուենցող «Զանգեզուրի միջանցքում» անցակետեր տեղադրելու մասին՝ դրանով իսկ առնվազը 1:0 անելով Նիկոլին՝ նկատի ունենալով միջանցքի փաստացի չգոյությունը: Հիմա հարցն այն է, թե իրականում ինչ է պատասխանել Նիկոլն Ալիևին այն դեպքում, երբ նույն Կոնջոյան Հայկոն ասենք «Հ1»-ի Պետոյի հետ զրույցում հայտարարել է, որ իրենք թեման առհասարակ չեն էլ քննարկում: Ինչ-որ բան հուշում է, որ Իլհամի «մաչալկի» դերում հայտնված Նիկոլը առնվազը գլխով տմբտմբացել է՝դրական պատասխան տալով, բայց քանի որ դա ուղղակի խայտառակություն կլինի, ուստի ՔՊ-ականներին հրահանգված է բերանբացություն չանել ու թեման առայժմ ցրել, ինչն էլ արել է Կոնջոյան Հայկոն:
Մյուս կողմից՝ իրավիճակը մտահոգիչ է նաև հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում. եթե Հայաստանը Մոսկվային ասում է՝ չի բանակցելու Լաչինի թեմայով որևիցե դեպքում, բայց Արևմոտքում դա անում է, ուստի ռուսներն ունեն բոլոր հիմքերը՝ պնդելու, որ Նիկոլի «սկբզունքայնության» բուն նպատակը Մոսկվային պրոցեսից դուրս թողնելն է: Այսինքն՝ խնդիրը ոչ թե Լաչինի թեմայով բանակցություններն են, այլ՝ այն, թե ում միջնոդրությամբ է այդ բանակցությունը տեղի ունենում:
«Իմնիմինիմի»…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1373
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



