«Ազատության» հետ զրույցում հայտարարելով, թե տեղեկություն ունի՝ Ռուբեն Վարդանյանը մինչև փետրվարի 23-ը պետք է հրաժարական ներկայացնի, «տռուսիկների գեներալ» Գագոն կիսահռետորական հարց է բարձրացրել՝ ակամա բացահայտելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի բուն պատճառը: «Հիմի ասենք Ալիևը պահանջում էր՝ «Զանգեզուրի միջանցքը» տաք, նոր բացեմ: Հիմի «Զանգեզուրի միջանցք» սարքենք-տանք իրանց լա՞վ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք՝ Ռուբե՛ն ջան, հել, թող գնա որտեղից էկել ես»,-մասնավորապես՝ հայտարարել է Մելքոնյան Գագոն՝ միաժամանկ վստահեցնելով, որ Վարդանյանի հեռանալուն պես Հայաստանի ու Արցախի միջև առկա սեպը վերանալու է:

Կասկած չկա, որ Ռուբեն Վարդնյանի թեման Մյունխենում Նիկոլ-Իլհամ, իսկ Թուրքիայում Միզրոյան Արո-Չավուշօղլու զույգերի միջև տեղի ունեցած անդրկուլիսյան բանակցությունների հիմնական թեման է հանդիսացել. թուրքերը երբեք չեն թաքցրել իրենց հակակրանքը Վարդանյանի հանդեպ՝ հենց նրան հռչակելով՝ հայ-ադրբեջանական հաշտության ճանապարհին իբր խրված սեպ:

Նիկոլը նույնպես, մեղմ ասած, խիստ շահագրգիռ է, որպեսզի Վարդանյանը հեռանա Կովկասից ու մոռանա այստեղ բերող բոլոր ճանապարհները, քանի որ զգում է այդ մարդուց իր համար բխող վտանգը. եթե Վարդանյանը բռներ արցախյան քննությունը, հաջորդ քայլով իսկ ձեռնոց էր նետվելու Գագոյի անլվա շեֆին, իսկ դա, բնականբար, ո՛չ ՔՊ-ականների, ո՛չ էլ նրա պարագլխի սրտով չէր կարող լինել:

Նիկոլն ու թուրքերը, խելք խելքի տալով, նստել ու մտածել են, թե ինչպես փորեն Վարդանյանի տակը՝ նրա հետագա պաշտոնավարումն անհնարին դարձնելու՝ որոշելով մոգոնել Լաչինի միջանցքի խայտառակ պատմությունը: Այսինքն՝ 120000 ՀՀ քաղաքացու Արցախում սովամահ անելու օպերացիան Նիկոլի ու թուրքերի համաձայնեցված գործողությունների հետևանք է՝ ուղղված Արցախի լիկվիդացմանը, որի ճանապարհին փորձում է կանգնել Ռուբեն Վարդանյանը: Ասել կուզի՝ Նիկոլն ուղիղ հանցակիցն է Իլհամի՝ փաստացի հանդիսանալով նրա հայաստանյան դեսպանորդը:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» մասին Գագոյի խոսքերին,ապա նրա հայտարարություններն ուղղակի ֆարս են, քանի որ թուրքերը բոլոր դեպքերում Նիկոլից այն ստանալու են, եթե նույնիսկ Գագոն ոռով Նիկոլի վրա բոմբ էլ գցի. դա թուրքական կարևորագույն պրոյեկտ է, որի իմաստը ոչ միայն թյուրքական աշխարհն Անկարայի շուրջ կոնսոլիդացնելն է, այլև հայերիս հաջորդ ցեղասպանության համար պայմաններ ստեղծելը:

Գագոյի անձնական շահերի տեսանկյունից, իհարկե, Վարդանյանի հեռացումը իդեալական տարբերակ է. որքան երկար մնա Նիկոլը, այնքան կերկարաձգվի Գագոյի պատգամավորությունը՝ կառուցելու համար նորանոր դղյակներ՝ տռուսիկներից կերած փողերը քարե կառույցների վերածելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել