Երեք իրողություն, որոնք կանխատեսելի են դարձնում տարածաշրջանային անվտանգային միջավայրը
Փետրվարի սկզբից արձանագրված մի շարք իրողություններ առնվազն կարճաժամկետ հեռանկարում դրական առումով ավելի կանխատեսելի են դարձնում տարածաշրջանային անվտանգային միջավայրը։ Դրանք են.
1. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը և Երևանի կողմից մարդասիրական աջակցության ցուցաբերումն Անկարային։ Նշվածը որոշակիորեն կաշկանդում է Թուրքիայի կողմից բացահայտ կերպով համակողմանի աջակցության դրսևորումը Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը։
2. Մյունխենում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած Ադրբեջան-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունները։
Վերոնշյալի արդյունքում, ըստ էության, տևական փակուղուց դուրս է գալիս և վերագործարկվում է Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը։
3. Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործարկումը։
Նշվածը ներկա շրջափուլում որոշակիորեն սահմանափակում է Ադրբեջանի ագրեսիվ վարքի հնարավոր դրսևորումները։
Վերոնշյալ զարգացումների և ներկա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Ռուսաստանի զրոյական ներգրավվածության իրողությունը բնականաբար հանգեցնելու է Մոսկվայի հակազդեցության բնական վարքագծին։ Երևանի դիվանագիտական ջանքերի մի զգալի հատված պետք է ուղղված լինի ռուսական անկանխատեսելի մարտահրավերները մեղմելուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0wTF3fKWyTFZJFP8Lh1hSTkknC4FUq1w6DKVc99KwCXP6zzerBPp3UcZtTkerqNUEl&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել