Մենք երբեք չէինք դրել նպատակ՝ ժողովրդի կողմից սիրված լինել. սիրված լինելու անհագուրդ ցանկությունը նոր սերնդի քաղ.գործիչներին է բնորոշ։
Պետք էր լինել արդյունավետ. գործարանի տնօրենին կարող են չսիրել, բայց նա պետք է կարողանար ճիշտ աշխատացնել այդ գործարանը:
Երբ ես գրանցվեցի «Ֆեյսբուքում», որպես առաջին հայ քաղաքական գործիչ, ինձ ավելի շատ քննադատեցին կուսակցության ներսում, քան ՝ դրսում:
ՀՀ նախորդ իշխանությունները սուրբ չէին, բայց ՝ հայ էին:
2018-ի ապրիլին մեզ չէին սիրում նաև այն մարդկանց պատճառով, որոնք հետո «թռան» Հանրապետականից:
Մենք մեր սխալները քանիցս խոստովանել ենք, հատիկ-հատիկ, ընդհուպ՝ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերով։
Մենք մեղավոր ենք, որ պայմաններ են ստեղծվել հանրությանը խաբելու համար, բայց ով ընտրել այս իշխանությանը պակաս մեղավոր չէ։
Ընտրությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պատասվանատվություն։
Հանրային կատարսիսի, մաքրման, հասնելու համար հարկ է, որ բոլորն իրենց գործած սխալները խոստովանեն։
2018-ին Նիկոլին իշխանության բերած, բայց խաբված ու դա խոստովանած մարդիկ շատ են։
Հենց այսպիսի տեսակը դառնա մեծամասնություն, Նիկոլի շանսերը կձգտեն 0-ի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid02mA5dag63rh7KnpiqBRA848g9yrPgCdDj45uwn2aTy4WEDxAQ2CdpcVjATGGDTqSwl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել