Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Նրանք քննարկել են երկու երկրների համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Իրանի արտգործնախարարն Մոսկվային առաջարկել է Թեհրանում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով, հաղորդում է kommersant.ru-ն։

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել դիվանագետների հանդիպումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել