Մասնավորապես՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առաքելյան Դավիթը փետրվարի 9-ին 15 միլիոն դրամի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ, որին պատկանող մի շարք ռեստորաններում հյուրասիրություն է կազմակերպվել Ազգային ժողով ժամանած պատվիրակությունների համար. «Լավաշը», «Պանդոկ Երևանը», «Շերեփը», «Լիվինգսթոնը» և այլ նմանատիպ օգյեկտներ դարձել են հարյուր հազարավոր դրամների «շնորհընկալներ»՝ առաջին հերթին շնորհիվ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար Կառավարության ձեռամբ 28 միլիոն դրամի հարկային պարտավորությունից ժամանակին ազատված ՍՊԸ-ի ու ՔՊ-ականների միջև առկա «անբացատրելի» քիմիայի:
Հիմա սա համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Ի՞նչ է, Երևանում միայն այդ ՍՊԸ-ն ունի ռեստորաններ կամ սննդի օբյեկտներ, թե դրանք անքան անկրկնելի են, որ չունեն ալտերնատիվ, չունեն արժանի մրցակիցներ: Կամ այդ ի՞նչ կարգի ճոխ ուտուշ-խմուշներ են, որ պետական բյուջեից նման կլորիկ գումարներ են դուրս գրվում ու «մարսվում»: Այդ ճոխ հյուրասիրություներից գոնե խեր կա՞, եթե այո, ապա ո՞րն է դա, եթե ավելի վատ ուղղակի չի լինում կամ եթե լինում է, ապա միայն «ուժըս» կինոներում:
Մեկ անձից գնման թեմայով ընդդիմադիր Նիկոլը ԱԺ-ում ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում՝ իշխանություններին աշխարհի բոլոր մեղքերում մեղադրելով: Հիմա երբ մեկը կասկածանքով է նայում այն ամենին, ինչ որ հիմա կատարվում է, Նիկոլը օրենքի համապատասխան դրույթն է մատնացույց անում՝ պնդելով, որ նման իրավունք ունի, որ իր գործողություններում կոռուպցիա չկա:
Միամիտներ կա՞ն այս երկրում: Բա որ չլինեին, Նիկոլին կքվեարկեի՞ն…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1364
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



