Թուրքիայի ներքին գործերի նախարարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների գործակալությունը հայտնել է երկրում երկրաշարժերի զոհերի թվի աճի մասին։ Ընդհանուր առմամբ աղետի հետևանքով զոհվել է 41 156 մարդ։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Գործակալության ղեկավար Յունուս Սեզերը հայտարարել է Քահրամանմարաշ քաղաքում փլուզված 20 870 շենքի ավերակների մաքրման մասին։

ՄԱԿ-ի և Սիրիայի կառավարության տվյալներով՝ փետրվարի 18-ի դրությամբ Սիրիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 5,8 հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել