Մյունխենյան կոնֆերանսում Իլհամի հետ Նիկոլի ունեցած ստորացուցիչ «երկխոսությունը», իհարկե, դեռ հասցնելու է իր անջնջելի հետքը թողնել Հայաստանի ու Արցախի վրա. սրա նման ոչնչության ամեն մի բլթոց կամ տեղին չարտասանված նախադասություն արդեն գրեթե 5 տարի է՝ վերածվում է համազգային ողբերգության՝ գետնի վրա շատ հստակ ու շոշափելի կորուստներով: Օրինակ՝ ասեց՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, կորցրեցինք Արցախը, հետն էլ՝ Հայաստանի հողերի մի մասը, Մյունխենում չհերքեց ասենք հսկայական թվով կործանված մզկիթների մասին Իլհամի բարբաջանքները, վաղը կզգանք դրա հստակ հետանքները՝ Արցախում հայակական հոգևոր-մշակութային ժառանգության լիակատար ավերման տեսքով:Այս ցանկը կարելի է երկար շարունակել, քանի որ միայն մզկիթների պահով չէ, որ Իլհամը շարունակաբար ստորացնում էր Նիկոլին՝ բախվելով նրա տգիտությանն ու կենդանական սարսափին:

Իլհամը, սակայն, իր խոսքում մի շատ կարևոր բան ասեց: Նա աշխարհի առջև հայտարարեց, որ կապիտուլյանտ է ոչ միայն իր առջև նստած անլվա արարածը, այլև բոլոր հայաստանցիները, քանզի նույնիսկ արձանագրված պատրությունից հետո նույն այդ հասարակությունն էր, որ վստահության քվե տվեց ՔՊ-ական խունտային՝ նման կերպ ակամա դառնալով եռակողմ տխրահռչակ հայտարարության չորրորդ կողմը:

Ինչո՞ւ է Իլհամը դա շեշտել: Շեշտել է, որպեսզի 100%-ով լեգիտիմացնի իր հայասպանությունն ու տեռորը, ցույց տա, որ նույնիսկ հայերը Ղարաբաղը չեն համարում սեփական հայրենիք, քանզի եթե համարեին, ապա հայրենիքը փուռը տված խեղկատակին չէին ձայնակցի, սեփական գլխին «վերակացու» չէին կարգի:

Իհարկե, Իլհամը խտացրել է գույնները, բայց զուտ ֆորամալ առումով հայաստանցիներս Իլհամին հակաճառելու քիչ հիմքեր ունենք. մենք ինքներս ենք մեր գլխին բերել 2020-ի պարտությունը, ու ինքերս էլ ստիպված ենք լինելու ուտել «Նիկոլ» կոչվող չոր ծառի դառն արմատները, իսկ եթե չուզենանք համտեսել դրանք, թուրքը կստիպի մեզ ծամել ու կուլ տալ դրանք:

Չոր արմատ չուտելու միակ ելքը չոր ծառը անշեջ կրակը նետելն է, այդ կրակով պայքարի ջահը վառելն ու արցախյան պայքարի մի նոր էջ գրելն է: Եթե չարեցինք, ուրեմն վա՜յ մեզ, վա՜յ մեր հոգուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել