Մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի խոսուն իրողություն. Նիկոլի «երկրորդ կեսի» տխրահռչակ «Էրատո(ու)» ջոկատի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Գալստյան Մերին իրա արևին «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նախագծերի փաթեթ է ներկայացրել, որը խիստ քննադատության է արժանացել ոչ միայն յուր բովանդակության, այլև նախագծի տեքստում տեղ գտած բազամզթիվ կետադրական սխալների, փնթի կերպով կազմված լինելու պատճառով: Այսինքն՝ ԱԺ-ն հերթական անգամ բախվել է ճչացող անգրագիտությանը՝ ստորացվելով:

ՔՊ-ում ծվարած անգրագետների ու տգետների ցանկը, իհարկե, միայն Գալստյան Մերիով չէ, որ սահմանափակվում է. չհաշված մի քանի հոգու՝ այդ խմբակցության ճնշող մեծամասնությունը նույնիսկ հայերեն թելադրություն էլ գրել չի իմանա՝ անելով, վստահաբար, այնպիսի սխալներ, որոնք կարող ես գտնել միայն ասենք տարրական դասարանների ծույլիկ աշակարտների տետրակներում: Օրինակ՝ անգրագիտության մի փայլուն մարմնացում էլ տխրահռչակ «Նավակ Ճոճողն» է, մյուսը՝ «գեղացի տղա» Գրիգորյան Նարեկը և այսպես շարունակ: Այսինքն՝ բացի հայրենավաճառ լիելուց սրանք նաև տարրական գրագիտություն չունեցող անհույս տարրեր են, ինչը, ի դեպ, զարմանալի չէ, քանզի միայն նմանօրինակ տգետները կարող էին մտել մի ծրագրի տակ, որի վերջնարդյունքում հայկական պետությունը լիկվիդացվելու է:

Բայց ի տարբերություն շատերի Գալստյան Մերին մի «առավելություն» ունի. Հայաստանի իրական տիրուհի Աննայի «մարտական ընկերն» ու ընկերուհին է՝ իր գրագիտության մակարդակով վերջինիցս ոչ պակաս: Երևի Աննայի հետ այնքան է տվել-առել, որ նրա պես անգրագետ է դարձել՝ ասենք Ռեյկյավիկը «Ռեյկավիկից» չտարբերող կամ Չարենցից ամաչող ու «Երկիր Նաիրին» օտարներից թաքուն պահող:

Ահա այսպիսի տգետների ու անգրագետների ձեռքում է այսօր գտնվում Հայաստանը: Հետո էլ զարմանում ենք՝ ինչպես եղավ, որ ազգովի չոքեցինք Էրդողանի դռանն ու դարձանք թշնամու գերի՝ կորցնելով սեփական հողում անվտանգ ապրելու հեռանկարը, վերածվելով մասխարայի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել