Նիկոլի ու թուրքերի միջև անհերքելի նմանությունը, պարզվում է, միայն ընդհանուր նպատակներով չէ, որ պայմանավորված է. բացի այն, որ ՔՊ-ի լոգոն մեկին՝ մեկ կրկնում է թուրքական քաղաքական գերազդեցիկ ուժերից մեկի լոգոյի պատկերը, գործնական հարթությունում նույնպես երկու երկրների իշխանությունները նույն մարտավարությամբ են սեփական ժողովուրդներին գցում մոլորության մեջ՝ Նիկոլի՝ պատասխանատվության ու մեղավորության մասին հայտնի հարցադրման տրամաբանությամբ խուսափելով քաղաքական պատասխանատվությունից:

Թուրք ընդդիմադիր բազմաթիվ քաղաքագետներ այս օրերին արձանագրում են, թե ինչպես է Էրդողանը, փաստացի կրկնելով Նիկոլի հնարքը, երկրաշարժի հետևանքով գրանցված տասնյակ հազարավոր մահերի պատասխանատվությունը գցում իրենից առաջ Թուրքիան ղեկավարած քաղաքական ուժերի, իշխանությունների վրա՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբր փլուզվել են միայն այն շենքերն ու շինությունները, որոնք կառուցվել են իրենից առաջ, իսկ ա՛յ բոլոր այն կառույցները, որոնք ի հայտ են եկել 2002-ից հետո, մնացել են կանգուն: Այնինչ իրականությունն այն է, որ զոհերի մեծ թիվը պայմանավորված է այն նորակառույցների թերի կոնստրուկցիայով, որոնք կառուցվել են հենց Էրդողանի իշխանության տարիներին, նրա իսկ մերձավորների կողմից՝ փող լվանալու, երկիրը սեփականաշնորհելու շրջանակներում. գռզոյություն են արել: Ընդ որում՝ միայն նման կերպ չէ, որ Էրդողանը փորձում է խուսափել պատասխանատվությունից. Թուրքիայում նրա ֆանատները տարածում են այն ծիծաղելի թեզը, թե երկրաշարժի զոհերի թվի ահռելիության ու համատարած քաոսի պատճատռն այն է, որ Էրդողանին իբր ուշ են տեղեկացրել երկրաշարժի մասին՝ պնդելով, որ եթե նա մի քանի ժամ ավելի շուտ իմանար աղետի մասին, հետևանքներն այսչափ ողբերգական չէին լինի, քաոս չէր լինի և այլն:

Նիկոլն էլ, երբ անիմաստ տեղն ավելի քան 11000 էրեխու գլուխ կերավ՝ երկիրը գիտակցված պարտության տանելով, իր հարցազրույցներում, ելույթներում պարտության ու մեծ թվով զոհերի համար պատասխանատվությունը բարդեց նախկինների վրա՝ որոշ ժեխերի համոզելով, որ Արցախը ծախված էր վաղուց, ուղղակի վերջին արարը «էս խեղճ հարիֆի ջեբը գցեցին»: Նույն հնարքն է գործադրվում նաև երկրում մոլեգնող կոռուպցիայի, քաոսի, անկման ու սալյամի առ սալյամի տաշվող սահմանների համար պատասխանատվությունից խուսափելու դեպքում:

Ո՞րն է Էրդողանի ու Նիկոլի միջև այսքան շատ նմանությունների առկայության գաղտնիքը, երկուսն էլ էթնիկ թո՞ւրք են, թե՞ մի տիրոջ ծառա՝ ընդհանուր կուրատորությամբ: Չբացառելով առաջին տարբերակը՝ պետք է առավել հավանական համարել երկրորդը. թե՛ Էրդողանի, թե՛ Նիկոլի արտերկրյա տերերը նույնն են և հենց նրանք են հուշել այն գործուն հնարքը, որի շորհիվ երկուսն էլ կարողանում են զոմբիացնել մարդկանց ու չսկել:

Բայց թող իմանան՝ «Պապը հավերժ գաթա չի ուտում»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել