Նիկոլը կհայտնվի ռուսական մամլիչի տակ
Չորեքշաբթի Պետդումայում ներկայացնելով ՌԴ արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը՝ Լավրովը որոշ փակագծեր է բացել դրա էության վերաբերյալ: «Մեր արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգում մենք կխոսենք միջազգային կյանքի շրջանակի ձևավորման վրա Արևմուտքի մենաշնորհին վերջ տալու անհրաժեշտության մասին. այդ շրջանակն այսուհետ պետք է որոշվի ոչ թե իր եսասիրական շահերից ելնելով, այլ հավասարակշռության արդար, համընդհանուր հիմքի վրա, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որում ամրագրած է բոլոր պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը»,-մասնավորապես՝ ասել է Լավրովը:
Լավրովի հայտարարությունն ուղղակիորեն առնչվում է նաև Հայաստանին՝ երկիր, որը չնայած դեռևս շատերի կողմից ընկալվում է որպես Մոսկվայի արբանյակ, սակայն Նիկոլի կառավարութան գործուն ջանքերով ամեն գնով ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել՝ հարելով թուրքիա-Արևմուտք տանդեմին մի դեպքում, երբ հայտնի չէ, թե դրանից մեզ ինչ օգուտ: Ոչ միայն Լավրովի, այլև մի շարք ռուս ազդեցիկ դեմքերի վերջին հայտարարութունները վկայում են, որ այն երկրները, որոնք որոշել են հեռանալ Ռուսաստանից, բախվելու են վերջինիս հակազդեցությանը: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վիճակն ու մարտահրավերների բնույթը՝ ամենախոցելին այս պարագայում լինելու ենք մենք, եթե, իհարկե, Նիկոլը շարունակի հակառուսական իր խաղը: Հաշվի առնելով թե՛ օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությունները, թե՛ ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված կոչը՝ վերջնականապես կողմնորոշվելու արտաքին դաշնակցի ընտրության հարցում, թե՛ Վոլոդինի վերջին սպառնալիքները՝ ակնհայտ է դառնում, որ միանգամայն իրական է վտանգը, որ Նիկոլը կարող է հայտնվել ռուսական մամլիչի տակ. ՌԴ-ի առաջնային թիրախում են հայտնվելու հետխորհրդային տարածքի երկրները և առաջին հերթին հենց Կովկասը՝ տարածաշրջան, որտեղ ինքն իրեն որպես Մոսկվայի հավատարիմ դաշնակից է փորձում մատուցել Ալիևը՝ հաջողությամբ խաղալով նաև արևմտյան լարի վրա: Մինչդեռ Նիկոլն ամբողջությամբ սպառել է Հայաստանի դիվանագիտական կապիտալը՝ երկիրն անհասկանլի գոյացության վերածած:
Եթե Նիկոլին չհաջողվեց հեռացնել իշխանությունից, Հայաստանը կործանվելու է՝ բախվելով ռուսական հակազդեցությանը



