Միրզոյան Արոյի հետ միասին «հայրական օջախ» մեկնելու ցանկությունից վառված Ռուբինյան Ռուբոն, փախչելով տեսախցիկից, այդպես էլ անարձագանք է թողել թուրք Քըլըչի գրառում-արձագանքը իր իսկ գրառմանն այն մասին, որ հայ փրկարարները կարողացել են ևս երկու ողջ մարդու դուրս հանել փլատակներից: Քըլըչը, մասնավորապես, մի հուզիչ գրառում էր արել՝ նշելով. «Մենք առանձին՝ մեկ կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս: Սա օր է, երբ մենք մի կողմ ենք դնում էթնիկական, ազգային և կրոնական պատկանելությունն ու մարդասիրության և մարդկային համերաշխության բարձրագույն մակարդակի ենք հասնում, որպես նույն Աստծո զավակներ: Աստված օրհնի բոլորիդ»:

Քըլըչը, իհարկե, գործի է դրել թուրքական դիվանագիտության լավագույն ավանդույթները՝ ինչ-որ իմաստով նաև շողոքորթելով Ռուբոյին՝ Անկարա-Երևան «երկխոսության» առաջամարտիկին, ում կյանքի երազքանքը, ինչպես հայտնի է, Հայաստանը Թուրքիայի փոքրիկ վիլայեթի կարգավիճակում տեսնելն է ու հետո միայն մեռնելը:

Հարց է առաջանում, թե ինչու է Ռուբոն լրագրողի հարցից «թռել»՝ այդպես էլ խուսափելով սեփական թրաշը տեսախցիկի առջև ի ցույց դնել ու թուրքի արձագանքին ջերմորեն պատասխանել: Խնդիրն այն է, որ Ռուբոն իրականում վախենում է, քանի որ մտավախություն ունի, որ Քըլըչի հետ շատ ալիշ-վելիշ անելու դեպքում, չափն անցնելու պարագայում կարող է բացահայտվել իր գործակալ լինելը: Քըլըչն ու Ռուբոն աշխատում են ձեռք ձեռքի տված, շատ հստակ հիեարարխիկ մեխանիզմով, որտեղ, բնականբար, առաջնային է դիտարկվում թուրքի դոմինանտությունը: Հասկանալով, որ այս փաստը ոչ մի կերպ չի կարող ավելացնել ՔՊ-ի քաղաքական կապիտալը՝ Ռուբոն ջանում է թաքուն պահել Քըլըչի ու իր հարաբերությունների բնույթը՝ իրեն թուրքին հավասար ներկայացնելով:

Բայց նա իզուր է ջանում, քանզի վաղվուց «վառվել» է: Միայն հիմարները գլխի չեն ընկել, թե ինչ է իրականում կատարվում և այդ շփումներում ով է հանդես գալիս անզիջում որձի դերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել