ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է, որ ձեռք է բերվել Անիի կամուրջը համատեղ ջանքերով վերանորոգելու պայմանավորվածություն:

ԱԳ նախարարն այս մասին ասել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության համատեքստում:

«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին (հայ-թուրքական կարգավորման) վերաբերող որոշակի դետալներ: Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», -ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել