Ուշագրավ է, որ Միզրոյանի՝ Թուրքիա մեկնելու մասին տեղեկությունը (պլանավորված է նաև հանդիպում Չավուշօղլուի հետ) ստացվում է ԱԽՔ Գրիգորյան Արմենի վերջին հայտարարությունների ֆոնին՝ հայկական կողմի՝ խաղաղության պայմանագրի սեփական առաջրկների վերաբերյալ պատասխանը ստանալու, երաշխավորի ինստիտուտի ստեղծմանը կողմ լինելու, քննարկվող փաստաթղթերում ԼՂ-ի մասին հիշատակման առկայության մասին: Ի դեպ՝ ուշագրավ է, որ Տոյվո Կլաարն է շտապել «պատմական» որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը՝ Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել,ինչը նշանակում է, որ այցը տեղի է ունենում արևմտյան հովանու ներքո:
Կասկածից վեր է, որ Չավուշօղլուն Միրզոյանի հետ բանակցություններում միայն վերջինիս ցավակցությունները չէ,որ ակնկալում է լսել. կա հստակ մշակված պրոյեկտ, որի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործոնի վերացումն է: Դրա առաջին փուլը ենթադրում է Արցախից լիարժեք հրաժարում, իսկ երկրորդ փուլը թերևս Թուքրիայի հետ ունեցած դե ֆակտո սահմաններն օրենքով ամրագրելն է լինելու, ինչի հետևանքով Հայկական հարցն ուղղակի թաղվելու է: Այսինքն՝ կարծել, թե Միրզոյան Արոն ձայնի հստակ տոնայնությամբ Չավուշօղլուի առջև դնելու է ասենք Լաչինի միջանցքի բացման խնդիր, ուղղակի ծիծաղելի է. թուրքերը ՔՊ-ականների հետ հանդիում են բացառապես սեփական օրակարգով, բացառախես մեկ նպաակով՝ Հայաստանի ոչնչացման համար անհրաժեշտ հիմքեր գցելու, և Արոյի այս վոյաժը, բնականաբար, բացառություն չի կարող համարվել՝անկախ այն բանից,թեինչ հայտարարություններ կհնչեն Թուրքիայից կամ Երևանից՝ասենք Արոյի բերանով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1342
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



